Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանը պատրաստ է ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին

Երևանը պատրաստ է ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին
12.05.2015 | 19:04

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման շրջանակում: Առանձնակի կարևորելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը` նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի և նախարարության միջև առկա ակտիվ փոխգործակցության շնորհիվ այս անգամ ևս հաջողությամբ կիրականացվեն նախանշված բոլոր ծրագրերը:

«Նախարարական գագաթաժողովը կարևորագույն միջոցառում է, որը իրադարձություն է ոչ միայն կրթական համակարգի, այլև մեր պետության և, անշուշտ, մայրաքաղաքի համար: Երևանն իրապես երեք օր կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք, ինչը շատ կարևոր է նաև այն առումով, որ ողջ աշխարհում ճանաչելի կդարձնենք ոչ միայն Հայաստանը, այլ մեր սիրելի մայրաքաղաք Երևանը: Ու ես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մեր համատեղ ուժերով երևանյան նախարարական գագաթաժողովը կլինի լավագույններից մեկը Բոլոնիայի պատմության մեջ»,-նշել է նախարարը` իր շնորհակալությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանին` աջակցության համար և ակնկալելով քաղաքապետի անձնական մասնակցությունը միջոցառմանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր հերթին կարևորելով Հայաստանի կրթական համակարգի ներգրավումը Եվրոպական կրթական տարածքին, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ապահովելու միջոցառումների հավուր պատշաճի անցկացումը: «Երևանի համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում մենք կանենք առավելագույնը՝ համաժողովի անցակցումը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նշվել է, որ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ակնկալվում է շուրջ 500 պատվիրակի մասնակցություն, որոնցից 350-ը օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներ, 20-ը` նախարարի մակարդակով:
Հարկ է նշել, որ դեռ նախորդ տարվա փետրվարին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՆ-ի միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի` կողմերը պարտավորվել էին Երևանում վերոնշյալ միջոցառումների անցկացման նպատակով զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակը:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ